Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել ձորը կախված ավտոմեքենան
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 24-ին, ժամը 12:19-ին ահազանգ է ստացել, որ Հարժիս գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Շինուհայր-Սիսիան հատվածի 20-րդ կմ-ին «Prado» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Շ․, ծնված 1985 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորը․ տուժածներ չկան:
Ըստ աղբյուրի՝ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: