![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/39544da8_1975_40b5_90b0_b369dda32368_cx0_cy5_cw0_w1023_r1_s.thumb_.jpg)
Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար։
Սյունիքի մարզում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: