
Data Science անվճար դասընթացն ընդունում է հայտեր

Կազմակերպվում է տվյալագիտություն (Data Science) անվճար դասընթաց երևանամերձ մարզերի 15-29 տարեկան երիտասարդների համար։ Դիմելու վերջնաժամկետը մարտի 22-ն է: Դասընթացի մեկնարկը կտրվի մարտի 29-ին, մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել:
Մասնակիցները կսովորեն մշակել և վերլուծել մեծածավալ տվյալներ, ինչպես նաև կիրառել մեքենայական ուսուցման ալգորիթմներ տվյալների վերլուծության համար։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ են հետևյալ նախնական գիտելիքներ՝ Python ծրագրավորման լեզվի հիմունքներ, գծային հանրահաշվի և մաթեմատիկական անալիզի հիմունքներ, անգլերենի B1 մակարդակի իմացություն:
Մասնակիցների ընտրությունն իրականացվելու է թեստի և հարցազրույցի միջոցով։
Դասընթացն իրականացվում է «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF) և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի (Microsoft Innovation Center Armenia) համագործակցությամբ։