Գեղարքունիքի մարզում նվազել է անասնագլխաքանակը
Գեղարքունիքի մարզում 2023 թվականի սկզբին հաշվառվել է 78 հազար 859 գլուխ խոշոր եւ 95 հազար 116 գլուխ մանր եղջերավոր անասուն։
Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, Մարտունի համայնքում հաշվառվել է 23 հազար 399, Գավառ համայնքում՝ 15 հազար 344, Վարդենիս համայնքում՝ 16592, Ճամբարակ համայնքում՝ 10 հազար 591 եւ Սեւան համայնքում 12 հազար 933 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Նույն աղբյուրի համաձայն, Վարդենիս համայնքում հաշվառվել է 39 հազար 845, Ճամբարակ համայնքում՝ 18 հազար 235, Սեւան համայնքում՝ 15 հազար 503, Մարտունի համայնքում՝ 11 հազար 724 եւ Գավառ համայնքում՝ 9809 գլուխ մանր եղջերավոր անասուն։
2022 թվականի հունվարի համեմատ Գեղարքունիքի մարզում խոշոր եղջերավորների գլխաքանակը նվազել է 11 հազար 746, մանր եղջերավորներին՝ 5132 գլխով։
Գլխաքանակի նվազումը հիմնականում պայմանավորված է երկու հանգամանքով՝ վերջին երկու տարիներին գրանցված երաշտի հետեւանքով ստացված պակաս անասնակերի եւ ռազմական ագրեսիայի արդյունքում թշնամու տիրապետության կամ նշանառության տակ հայտնված արոտների կամ խոտհարքերի օգտագործման անհնարինության։