Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ Ստրանջայի մրցաշարում
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության փոխչեմպիոն Դավիթ Չալոյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ Ստրանջայի մրցաշարում:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի հեղինակավոր այս մրցաշարի 92+ կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Չալոյանը մրցեց Գերմանիայի ներկայացուցիչ Նիկիտա Պուտիլովի հետ և հաղթանակի հասավ: Գյումրեցի մարզիկը դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Նախօրեին Ստրանջայի մրցաշարի ¼ եզրափակիչում 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանի մրցակիցը վնասվածքի պատճառով հրաժարվել էր մենամարտից ու հայ մարզիկը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով նվազագույնը բրոնզե մեդալ: