Բաժիններ՝

Եվրոպա լիգա. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գերազանցեց «Բարսելոնա»-ին. այլ արդյունքներ

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության փլեյ-օֆֆում կայացան թիմերի պատասխան հանդիպումները:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը, հյուրընկալելով «Բարսելոնա»-ին առավելության հասավ 2:1 հաշվով: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 2:2 հաշվով: «Ռոմա»-ն, հաղթելով «Զալցբուրգ»-ին 2:0 հաշվով, ապահովեց հաջորդ փուլի ուղեգիր:

Գերմանական «Ունիոն Բեռլին»-ն էլ դուրս եկավ 1/8 եզրափակիչ` գերազանցելով «Այաքս»-ին 3:1 հաշվով: «Ռեն»-«Շախտյոր Դոնեցկ», «Մոնակո»-«Բայեր» խաղերում ամեն ինչ որոշվեց հետխաղյա 11 մետրանոցների շնորհիվ, որտեղ առավել դիպուկ էին «Շախտյոր»-ի և «Բայեր»-ի ֆուտբոլիստները: «Յուվենթուս»-ն էլ պարտության մատնեց «Նանտ»-ին 0:3 հաշվով և հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց:

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա փետրվարի 24-ին։

1/8 եզրափակիչ դուրս եկած թիմերն են` «Արսենալ», «Բետիս», «Ֆեներբախչե», «Ֆերենցվարոշ», «Ֆեյենորդ», «Ֆրայբուրգ», «Ռեալ Սոսյեդադ», «Յունիոն», «Յուվենթուս», «Բայեր Լևերկուզեն », «Մանչեսթեր Յունայթեդ», «Ռոմա», «Սևիլիա», «Շախտյոր», «Սպորտինգ», «Ունիոն Բեռլին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս