Բաժիններ՝

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը մասնագիտական կրթությամբ սպաներով համալրելու նպատակով հայտարարվում է ընդունելություն

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը մասնագիտական կրթությամբ սպաներով համալրելու նպատակով հայտարարվում է ընդունելություն:

Ինչպես տեղեկանում ենք ԱԱԾ-ի տարածած հայտարարությունից, ընդունելությունը լինելու է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Կուրգանի և Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտներում ու ՀՀ պաշտպանության նախարարության Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանի սահմանապահ ծառայության նորաբաց հոսքում՝ 17–18 տարեկան միջնակարգ կրթությամբ, ինչպես նաև մինչև 23 տարեկան պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ՀՀ արական սեռի քաղաքացիների համար։

Ուսման տևողությունը ՌԴ սահմանապահ ինստիտուտներում՝ հինգ, իսկ Վ․ Սարգսյանի անվան համալսարանում՝ չորս տարի։ Ուսման, կեցության և ճանապարհային ծախսերը հոգում է Ազգային անվտանգության ծառայությունը։

Շրջանավարտները, ստանալով «լեյտենանտ» զինվորական կոչում, ծառայության են անցնում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում և Երևան քաղաքում անվճար կարգով ապահովվում բնակարանով։

Ցանկացողները մինչև մարտի 30–ը կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 015–57–97–74, 094– 00–22–96:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս