Բայդենը «մեծ սխալ» է անվանել ՌՀՍՊ-ն կասեցնելու Պուտինի որոշումը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը «մեծ սխալ» է անվանել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին (ՌՀՍՊ) Ռուսաստանի մասնակցության կասեցման որոշումը և վստահություն է հայտնել, որ այդ իրավիճակը կարելի Է լուծել։  ԱՄՆ ղեկավարը նման հայտարարություն է արել ABC News պարբերականին տված հարցազրույցում:

«Նման բան անելը մեծ սխալ է, այնքան Էլ պատասխանատու քայլ չԷ: Բայց ես դրանից չեմ եզրակացնում, որ նա մտածում է միջուկային զենք օգտագործել կամ նման մի բան… Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք գլուխ հանել դրանից», – ասել է ԱՄՆ նախագահը:

ՌՀՍ-3 պայմանագիրը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև կնքված համաձայնագիր է ռազմավարական միջուկային սպառազինությունների զինանոցների փոխադարձ կրճատման վերաբերյալ։

Փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել էր, որ Ռուսաստանը միակողմանիորեն դադարեցնում է մասնակցությունը ՌՀՍ-3 պայմանագրին: Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն ափսոսանք են հայտնել Մոսկվայի նման քայլի համար և կոչ արել վերանայել այդ որոշումը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728