Արարատ Միրզոյանը Սիրիա այցի շրջանակներում կլինի նաև Հալեպում
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Սիրիա այցի շրջանակներում կլինի նաև Հալեպում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Հայաստանի արտաքին գործերի նախարարը Դամասկոսում Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Ալ Մեկդադի և նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպումներից հետո կմեկնի երկրաշարժից տուժած Հալեպ քաղաք, որտեղ շրջայց կկատարի աղետի գոտում:
ՀՀ ԱԳ նախարարը Սիրիա է այցելել ավերիչ երկրաշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով: