![](/banners/BeFunky-design.jpg)
19-ամյա Էրիկ Մ.-ն հետախուզվում էր ծեծի մեղադրանքով
![](https://168.am/wp-content/uploads/2022/05/vostikan-1.jpg)
Ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 19-ին Հալաբյան փողոցի հարակից զբոսայգում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է ներկայացվել 19-ամյա Էրիկ Մ.-ն:
Նա ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: