ՀՀ կառավարությունը գումար է հատկացրել Գեղարքունիքի մարզում ճանապարհաշինական աշխատանքների փաստաթղթերի ձեռքբերման համար
ՀՀ կառավարությունը որոշել է գումար հատկացնել հանրապետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման եւ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, որոշվել է 1 միլիարդ 305 միլիոն 861,1 հազար դրամ հատկացնել Մ-10, Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի 17 կիլոմետր հատվածի հիմնանորոգման համար։
539 միլիոն 097,9 հազար դրամ է հատկացվել Հ-30, /Մ-4/ – Ճամբարակ – /Մ-14/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3 կիլոմետրանոց (Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայր) հիմնանորոգման համար։
Նախագծանախահաշվային փաստաթղթեր ձեռք բերելու նպատակով 939,9 հազար դրամ հատկացվել է Տ-4-78, /Տ-4-40/ – Նորակերտ – /Մ-14/ (Փոքր Մասրիկ) ավտոճանապարհի 2 կլիոմետրանոց հատվածի, 429,8 հազար դրամ՝ Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 1կիլոմետրանոց հատվածում փլուզված հողային պաստառի շեպի վերականգնման, 954 հազար դրամ՝ Հ-53, /Մ-4/ – Սեմյոնովկա – /Մ-4/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 100 մետր հատվածի (Սեւան համայնքի Ծովագյուղ բնակավայրի կամուրջ) հիմնանորոգման, 429,8 հազար դրամ՝ /Մ-4/ – Սեւանի թերակղզի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 100 մետր հատվածում փլուզված հողային պաստառի շեպի վերականգնման համար։