
Փաստաբանների ծեծին մասնակից երկու ոստիկաններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից. Արա Զոհրաբյան

Փաստաբանակամն ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Փաստաբանների ծեծի միջադեպին մասնակցած Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Մարտուն Եղիազարյանը և Վահե Պապոյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
ՈՒրախ եմ, որ Ներքին գործերի նախարարությունը կառուցողական և արդար կեցվածք է դրսևորել:
Փաստաբանը պետք է պաշտպանված լինի ցանկացած միջավայրում, առավել ևս ոստիկանության բաժիններում:
Փաստաբաններով ուշադրության կենտրոնում ենք պահելու այս խնդրով հերթական զարգացումները, այդ թվում՝ քրեական գործի ընթացքը»: