
«Նոա»-ն երկարաձգել է պայմանագրերը իր երկու ֆուտբոլիստների հետ

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Նոա»-ն վարձակալության պայմանագիր է կնքել հոլդինգի մաս կազմող հունգարական «Դեբրեցեն» ակումբի երկու ֆուտբոլիստների հետ։
Նիգերիայի երիտասարդական հավաքականի 20-ամյա հարձակվող Փիթեր Օլավալեն իսրայելական «Հապոել Ռաանանայի» կազմում մասնակցել է 46 հանդիպման և խփել 16 գոլ, իսկ անցած ամառ տեղափոխվելով «Դեբրեցեն«՝ հինգ խաղում դարձել էր 1 գոլի հեղինակ։
21-ամյա ռումինացի դարպասապահ Ռաուլ Բալբարաուն նախքան «Դեբրեցեն» տեղափոխվելը հանդես է եկել Ռումինիայի Երկրորդ լիգան ներկայացնող «ԿՍԱ Ստյաուա» ակումբում, պարբերաբար հրավիրվում է նաև Ռումինիայի Մ21 տարեկանների հավաքական։