Այն ինչ այսօր կատարվում է Հայաստանում, հիշեցնում է 1920-30-ականների բոլշևիկյան տեռորը․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը գրում է․ «Բոլշևիկների սերունդները

Այն ինչ այսօր կատարվում է Հայաստանում, հիշեցնում է 1920-30-ականների բոլշևիկյան տեռորը։

Իշխանության գալով, այն ժամանակվա «առաջադեմ», իրականում՝ ապազգային, անհայրենիք բոլշևիկները սկսեցին հաշվեհարդար տեսնել Հայոց պետության հիմնադիր-զորավարների հետ։ Գնդակահարվեցին և աքսորվեցին հայրենիքի համար կռված, Սարդարապատի հերոսներ Դանիել Բեկ-Փիրումյանը,Մովսես Սիլիկյանը և ուրիշներ, այդ թվում նաև պապս՝ Վահան Չերազը։

Այսօր, իշխանությունը զավթած «առաջադեմ», իրականում՝ ապազգային, անհայրենիք, դավաճան քպ-ականները , կատարում են իրենց տերերի հրահանգը և հաշվեհարդար տեսնում հայոց նվիրյալների հետ։ Այդ է վկայում Գրիգորի Խաչատուրովի դեմ հալածանքները»։

Տեսանյութեր

Լրահոս