Բաժիններ՝

Յուրա Մովսիսյանը Էդուարդ Սպերցյանին եվրոպական մակարդակի ֆուտբոլիստ է համարում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանի կարծիքով ժամանակն է, որ ազգային ընտրանու հարձակվող Էդուարդ Սպերցյանը տեղափոխվի եվրոպական ակումբ:

«Սպերցյանը յուրօրինակ ֆուտբոլիստ է և ընդունակ է հարմարվելու ցանկացած առաջնության: Այն կարծիքին եմ, որ ճիշտ ժամանակն է, որ նա տեղափոխվի: Բոլոր ֆուտբոլիստների երազանքն է խաղալ «Ռեալ»-ի կամ էլ ՊՍՎ-ի նման թիմերում, բայց այս դեպքում կարևոր է շատ խաղաժամանակ ստանալը»,-  Մովսիսյանի խոսքերը փոխանցում է Metaratings-ը:

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի ակադեմիայի սան է: Ծնվել է 2000 թվականին: 2019 թվականից հանդես է գալիս «Կրասնոդար»-ի հիմնական կազմում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին միացել է 2021 թվականին, նորամուտը հավաքականում նա նշել է Հայաստան-Ռումինիա խաղում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728