
Արթուր Ոսկանյանը նշանակվել է ֆուտբոլի ակադեմիայի սպորտային տնօրեն

Հայաստանի ֆուտբոլի Մ19 տարեկանների ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը նշանակվել է ֆուտբոլի ակադեմիայի սպորտային տնօրեն:
ՀՖՖ Տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայի տնօրեն Արսեն Բալաբեկյանը մարզչական կազմին ներկայացրել է նոր սպորտային տնօրենին:
Արթուր Ոսկանյանը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է Հայաստանի մինչև 17, 19 և մինչև 21 տարեկանների հավաքականներում: Նա գլխավորել է նաև Երևանի «Բանանց» (խմբ. ներկայում «Ուրարտու») ակումբը՝ 2016/17 թվականներին: