Բաժիններ՝

Հայաստանի և Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիաների միջև կստորագրվի համագործակցության հուշագիր

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ նախագահի գիտության և տեխնոլոգիաների գծով տեղակալ Վարդան Սահակյանը սույն թվականի փետրվարի 16-17-ը մասնակցել են Թբիլիսիում տեղի ունեցած «Հավերժական արժեքներ և անընդհատ փոփոխվող աշխարհ» միջազգային գիտաժողովի աշխատանքներին։ Ինչպես տեղեկանում ենք ուցողական երկխոսությանը, հավերժական, մնայուն արժեքների պահպանմանը ժամանակակից, սրընթաց փոփոխվող աշխարհում՝ քաղաքականության, գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում:

Աշոտ Սաղյանն իր ելույթում բարձր է գնահատել հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, հայ-վրացական գիտական, մշակութային կապերը։

«Ուզում եմ հավատալ, որ մեր երկրների գիտությունների ազգային ակադեմիաների, գիտական հաստատությունների և գիտնականների միջև սերտ համագործակցությունն այսուհետ ևս կզարգանա և կամրապնդվի», – ասել է ՀՀ ԳԱԱ նախագահը։

Աշոտ Սաղյանը և Վարդան Սահակյանը հանդիպում են ունեցել Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Գեորգի Կվեսիտաձեի և փոխնախագահ, ակադեմիկոս Ռոին Մետրեվելիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների գիտությունների ազգային ակադեմիաների համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հարցերը։ Նաև քննարկվել է ակադեմիայի և ԲՈՒՀ-ական համակարգի փոխգործակցության վրացական փորձը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի և Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի միջև կնքել համագործակցության հուշագիր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս