Բաժիններ՝

Բքի, ցածր տեսանելիության և մերկասառույցի պատճառով Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Գագարինի մոտից մինչև Սևանի թարակղզի և Դիլիջանի թունելի սկզբնամաս ավտոճանապարհը դժվարանցանելի է։

Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Ջերմուկի, Սիսիանի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Բքի, ցածր տեսանելիության և տեղ-տեղ մերկասառույցի պատճառով Սպիտակի ոլորանները ևս դժվարանցանելի են։

Բքի պատճառով Աշոցքի տարածաշրջանի հանրապետական նշանակության ավտոճանապարհները, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի են։

Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Քուչակից-Միրաք և Արթիկ -Ալագյազ, Թալին-Լանջիկ ավտոճանապարհներին, Գավառի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում բուք է։

Ստեփանավանի և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս