
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա

Փետրվարի 21-ին, ժամը 02։13-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղ տանող ավտոճանապարհին բեռնատարը ձնաբքի պատճառով արգելափակվել է ձյան շերտում, միակողմանի փակելով ճանապարհը: Այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ժամը 04։02-ից 05։11-ը Ծիլքար-Սպիտակ ավտոճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա (95 քաղաքացի), որից 3-ը՝ շտապօգնության ավտոմեքենա։