
Անաստասիա Չ.-ն ձերբակալվել է Հռոմ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 19-ին, ժամը 23.45-ին, Հռոմ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել Իտալիայի քաղաքացի Անաստասիա Չ.-ն:
Նա 2018 թ. դեկտեմբերի 28-ից ՌԴ Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խոշոր չափերի խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: