
38-ամյա օտարերկրացին հետախուզվում էր գողության մեղադրանքով

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 17-ին Աթոյան նրբանցքում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 38-ամյա Ամաուրիս Տ.-ին, որը 2022 թ. մարտի 7-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: