
Մկրտիչ Մ.-ն որպես դատապարտյալ հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

ՆԳՆ ոստիկանության ՃՈ Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակիցները ստուգումների արդյունքում պարզել են, որ փետրվարի 17-ին ՃՈ դիմած 51-ամյա Մկրտիչ Մ.-ն 2022 թ. հուլիսի 29-ից որպես դատապարտյալ հետախուզվում էր ՌԴ Պերմի երկրամասի քրեակատարողական ծառայության գլխավոր վարչության կողմից:
Նա տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
Առանց խափանման միջոցի: