Արթուր Սարգսյանը հրաժարվել է առաջադրվել Սիսիանի համայնքապետի պաշտոնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը հրաժարվել է առաջադրվել Սիսիանի համայնքապետի պաշտոնում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 26-ին ՏԻՄ ընտրություններ են լինելու Շիրակի մարզի Անի եւ Սյունիքի Սիսիան խոշորացած համայնքներում: «Հայաստան» դաշինքը մտադիր էր Սիսիանում առաջադրել իր թեկնածուին՝ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին, որը նաեւ նախկինում ղեկավարել է Սիսիան համայնքը եւ հարազատ է սիսիանցիների համար:

Երկար քննարկումներից հետո թիմակիցներին, սակայն, չի հաջողվել համոզել Սարգսյանին առաջադրվել Սիսիանում: Տեղեկացանք, որ Արթուր Սարգսյանը, նախ, ժամանակ է ուզել թիմակիցներից որոշում կայացնելու համար, ապա վերջերս հայտնել է, որ չի ցանկանում առաջադրվել: Վերջինս թիմակիցներին ասել է, որ ցանկանում է մնալ օրենսդիրում եւ այնտեղ շարունակել իր գործունեությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728