
Մյունխենում կկայանա Փաշինյան-Ալիև-Բլինքեն հանդիպում

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Տեղական ժամանակով 13:35-ին քարտուղար Բլինքենը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ»,- նշված է պետքարտուղարի օրակարգում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով գտնվում է Մյունխենում, որտեղ մասնակցում է Անվտանգության համաժողովին։ Մյունխենում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։