
Բացահայտվել է ապօրինի ծառահատման հերթական դեպքը

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, փետրվարի 16-ին Եղեգնուտ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում հայտնաբերել են «ԳԱԶ-66» մակնիշի առանց հաշվառման համարանիշի մեքենա, որից փայտանյութը բեռնում էին «Ֆորդ» մակնիշի մեքենան: Նշված տան 22-ամյա բնակիչը հայտնել է, որ «ԳԱԶ-66»-ը և փայտանյութը իրենց ընտանիքինն է, իսկ փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Մեքենաները, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել են բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն: