Բաժիններ՝

55-ամյա բնակչի տնից մեծաքանակ թմրանյութ են հայտնաբերել

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, խուզարկեցին Ալափարս համայնքի 55-ամյա մի բնակչի տունն ու օժանդակ շինությունները: Ավտոտնակից հայտնաբերվեցին պոլիէթիլենային երկու տոպրակ, 4 թղթե փաթեթ՝ լցված ընդհանուր մոտ 220 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով, 1,5 կգ կանեփանման բույսի թփեր: Տնից իրավապահները հայտնաբերեցին ապակե տարայում լցված մոտ 440 գրամ և թղթե 4 փաթեթով մոտ 34 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ:

55-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Չարենցավանի բաժին: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս