Բաժիններ՝

Գողություններ Մասիսում և Դիմիտրովում

Օրերս ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները գողության դեպքեր են բացահայտել։ Նրանք մայրաքաղաքի Ներքին Շենգավիթի 1-ին փողոցում ձերբակալել են 46-ամյա մի տղամարդու։ Իրավապահների տեղեկություններով՝ նա իր մեքենայով օժանդակել էր 37 և 45 տարեկան երկու տղամարդկանց գողություններին և տեղափոխել էր գողոնը։ Տվյալները ստուգվեցին ու հաստատվեցին։ Տղամարդիկ հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին։ Մեկը՝ Շիրակի մարզի Ազատավան գյուղի, մյուսը՝ Երևանի բնակիչ էր։

Քրեական հետախույզները հետագա միջոցառումներով պարզեցին, որ ձերբակալվածները պահեստարաններից ու չցանկապատված տարածքներից տարբեր ժամանակահատվածներում կատարել են գողություններ, նույնիսկ կես տոննայից ավելի երկաթ են գողացել։ Միայն մի դեպքով տուժողին պատճառվել էր 350 000-ից 400 000 դրամի վնաս։

Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728