Բաժիններ՝

Փորձագիտական կենտրոնը սկսել է իրականացնել բնական բամբակը արհեստականից տարանջատելու փորձաքննություն

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ը, Կառավարության աջակցությամբ ձեռք բերված նոր սարքի միջոցով, առաջին անգամ սկսել է իրականացնել բնական բամբակը արհեստականից տարանջատելու և այն պարզելու ճշգրիտ փորձաքննություն։

Ինչպես տեղեկանում ենք Փորձագիտական կենտրոնի տարածած հաղորդագրությունից, փորձաքննություն իրականացնող սարքը հնարավորություն է տալիս տարբերակել բնական բամբակն արհեստականից, որը հետագայում հնարավորություն կտա Կենտրոնին՝ հաստատել ՀՀ ներմուծվող ցանկացած տեսակի գործվածքների բաղադրության համապատասխանելիությունը։

«Գործվածքը՝ լինի բնական բամբակից, թե քիմիական ճանապարհով՝ լիոցել մանրաթելերով ստացված, Կենտրոնի փորձագետները կպարզեն ամենասեղմ ժամկետներում, շնորհիվ նոր սարքի գործածության ու նրա ընձեռած լայն հնարավորությունների»,-նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728