Բաժիններ՝

Եվրամիությունը սառեցրել է 21,5 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվներ

ԵՄ-ն այսօր սառեցրել է Ռուսաստանի կազմակերպությունների և ֆիզիկական անձանց 21,5 միլիարդ եվրոյի ակտիվներ և շարունակում է աշխատել Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ակտիվների ուղղությամբ, հայտնել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը։

«Ներկայում մենք կարողացել ենք սառեցնել պատժամիջոցների ցուցակում գտնվող օլիգարխներին և կազմակերպություններին պատկանող 21,5 միլիարդ եվրո: Մենք շարունակում ենք աշխատել նաև Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ակտիվների ուղղությամբ, սառեցվել են որոշ ակտիվներ և գործարքներ, այդ թվում՝ Euroclear-ի միջոցով», – ասել է նա Բրյուսելում «ակտիվների սառեցման և առգրավման հարցով» Եվրահանձնաժողովի աշխատանքային խմբի նիստի մեկնարկից առաջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728