Գերմանիայում օդանավակայանների աշխատակիցների գործադուլն ազդել է շուրջ 300 հազար ուղևորի վրա
Գերմանիայում հազարավոր թռիչքներ են չեղարկվել օդանավակայանների աշխատակիցների գործադուլի պատճառով: Երկրի յոթ օդանավակայաններում, այդ թվում՝ Մյունխենի, Ֆրանկֆուրտի, Դորտմունդի և Համբուրգի օդանավակայաններում գործադուլերի պատճառով չեղարկվել է ավելի քան 2300 չվերթ, ինչն ազդել է գրեթե 300 հազար ուղևորի վրա:
Verdi արհմիությունը պահանջում է իր անդամների աշխատավարձի բարձրացում ամսական առնվազն 500 եվրոյով, որպեսզի մեղմվեն Ուկրաինայում ռազմական գործողությունների առաջացրած համաշխարհային ինֆլյացիայի հետևանքները:
Արհմիությունը հայտնել է, որ համաձայնության չհասնելու դեպքում Գերմանիայի օդանավակայաններում քաոս կառաջանա: Գործադուլն անցկացվում Է Մյունխենի անվտանգության ամենամյա միջազգային համաժողովի բացման օրը։
Բացի այդ, Գերմանիայի ազգային Lufthansa ավիափոխադրողի համար այն ստեղծում է շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ խնդիրը։
Չորեքշաբթի օրը խոշոր համակարգչային խափանումը հանգեցրել Էր այն բանին, որ Գերմանիայում հազարավոր ավիաուղևորներ բախվել էին չվերթների հետաձգման կամ չեղարկման: Խափանումը կաթվածահար էր արել երկրի խոշորագույն օդանավակայանի աշխատանքը Մայնի Ֆրանկֆուրտում։