Բաժիններ՝

Լատվիան հարբած վարորդներից առգրավված մեքենաները կփոխանցի Ուկրաինային. Սեյմը հաստատել է օրենքի փոփոխությունները

Լատվիայի խորհրդարանը փետրվարի 16-ին վերջնական ընթերցմամբ ընդունել է Ուկրաինայի քաղաքացիական բնակչության աջակցության մասին օրենքում փոփոխությունները, որոնք թույլ են տալիս պետությանը պատկանող տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ հարբած վարորդներից առգրավված ավտոմեքենաներն անհատույց հանձնել Ուկրաինային:

«Ներկայում մենք կարող ենք իրացնել հարբած վարորդներից առգրավված տրանսպորտային միջոցները՝ վաճառելով դրանք, տալով վերամշակման կամ վերածելով պահեստամասերի, սակայն մենք տեսնում ենք, որ ներկա պայմաններում դրանք օգտակար աջակցություն կլինեն Ուկրաինայի ժողովրդի համար», – մեջբերում է Delfi լրատվական հարթակը Պաշտպանության, ներքին գործերի և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Ռայմոնդս Բերգմանիսի խոսքը:

Փոփոխությունները ենթադրում են, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշում կընդունի նախարարների կաբինետը: Հանձնման գործընթացը կիրականացնի այն կազմակերպությունը, որը համագործակցում է Ուկրաինայի կառավարության հետ և ստացել է օգնության կոնկրետ հայտեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728