
«ԳԱԶել»-ով գողացել էին սառնարան, գազօջախ և կենցաղային այլ իրեր

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, փետրվարի 16-ին Նոր Արեշի 50-րդ փողոցում հայտնաբերել, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տարել 45 և 26 տարեկան երկու տղամարդկանց՝ վերջինիս վարած «ԳԱԶել»-ով հանդերձ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանք նույն օրը տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել են բացել Էրեբունու 3-րդ զանգվածի տներից մեկի դուռը, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել, ինչից հետո կոտրել են նշված տան նկուղի դռան փականը և այնտեղից գողացել սառնարան, գազօջախ և կենցաղային այլ իրեր:
Գողոնը, «ԳԱԶել»-ով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կատարվում է նախաքննություն: