![](/banners/BeFunky-design.jpg)
42-ամյա բնակչուհին ձերբակալվել է. նա գողացել էր բջջային հեռախոս, 70.000 դրամ և կանացի պայուսակ
![](https://168.am/wp-content/uploads/2022/04/kalanq.jpg)
Փետրվարի 8-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցի 8-րդ շենքի մի բնակարանից գողացել են բջջային հեռախոս, 70 000 դրամ և կանացի պայուսակ, որի մեջ նույնականացման քարտ և հարդարանքի պարագաներ էին:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: Արարատի մարզի Դալար գյուղի 42-ամյա բնակչուհին հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է Շենգավիթի բաժին:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: