![](/banners/BeFunky-design.jpg)
Վլադիկավկազ-Լարս մայրուղին եղանակային պայմանների պատճառով փակ է ծանր բեռնատարների համար
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/1104357.jpg)
Ծանր տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն արգելված է Վլադիկավկազ-Լարս մայրուղու՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ։ Դրա պատճառը սահմանակից Վրաստանի տարածքում վատ եղանակն Է, հաղորդել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:
«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ 2023 թվականի փետրվարի 17-ի ժամը 06:10-ից արգելված է ծանր ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ», – ասված Է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երթևեկությունը կվերականգնվի հատուկ կարգադրությամբ