Թուրքիայում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Հաթայ նահանգում նոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի ուժգնությունը կազմել է 5,1 մագնիտուդ։
Ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության՝ 5,1 մագնիտուդ հզորությամբ ցնցումները գրանցվել են Միջերկրական ծովում՝ Արզուս քաղաքից 6 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 9,26 կմ խորության վրա:
Հաթայի նահանգապետը Anadolu-ի թղթակցին հայտնել է, որ երկրաշարժից հետո տեղեկություններ չեն ստացվել «անբարենպաստ իրադարձությունների, այդ թվում՝ շենքերի վնասման մասին»:
Փետրվարի 6-ին տեղի ունեցած 7,7 և 7,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժերը մեծ ավերածությունների և մարդկային զոհերի պատճառ են դարձել Թուրքիայում և Սիրիայում: Երկու երկրներում զոհերի թիվը գերազանցել է 40 հազարը: