Բաժիններ՝

Ֆրանսիայում նկարահանում են Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը

2024 թվականին աշխարհը հնարավորություն կունենա վայելելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Պարոն Ազնավուրը»։ Այս մասին հայտնում է «Ազնավուր» հիմնադրամը:

Ֆիլմի արտադրության երկիրը Ֆրանսիան է: Հիմնադրամը խոստանում է սպասված ու բացառիկ նախագծի մասին այլ մանրամասներ հայտնել առաջիկայում:

2024-ին նշվելու է Ազնավուրի 100-ամյակը: Նրա 100-ամյակը նշելու համար Հայաստանում ստեղծվել է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է 6-ամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728