Տաջիկստանում ձնահյուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի
Տաջիկստանում ձնահյուսի հետևանքով զոհվածների թիվը հասել է 15-ի։
Այդ մասին այսօր ТАСС-ին հայտնել են հանրապետության կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կոմիտեի մամուլի կենտրոնում։
«Փետրվարի 15-ին հանրապետության տարբեր տարածաշրջաններում ձնահյուսի հետևանքով զոհվածների թիվը հասել է 15-ի», – հայտնել են մամուլի կենտրոնում:
Գործակալության զրուցակիցը մանրամասնել է, որ Տաջիկստանի Լեռնային Բադախշանի Ինքնավար Մարզի Խորոգ քաղաքում և Վանչսկի շրջանում զոհվել է 14 մարդ, ևս մեկը՝ Դուշանբե-Վարզոբ ավտոճանապարհի 65-րդ կիլոմետրին:
Գերատեսչության տվյալներով՝ Խորոգում 12 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ Է ստացել, չորս տուն ամբողջությամբ ավերվել է, մասամբ վնասվել են 35 տուն և հինգ կենցաղային օբյեկտ։ Արտակարգ իրավիճակների մարզային հանձնաժողովը որոշում է վնասի չափը: