21-ամյա աղջիկը առևտրի կենտրոններ էր գնում գողության նպատակով
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների հետ: Փետրվարի 14-ին Ծիծեռնակաբերդի խճուղու առևտրի կենտրոնում հայտնաբերեցին, գողություն կատարելու հիմքով ձերբակալեցին և Մալաթիայի բաժին տեղափոխեցին Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ, 21-ամյա մի աղջկա: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին ջինսե տաբատ և կանացի զգեստ: Բերման ենթարկվածը հայտնեց, որ հայտնաբերվածը գողացել է առևտրի կենտրոնի խանութ-սրահից:
Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնեց, որ 2022 թ. դեկտեմբերին ևս նույն խանութ-սրահից գողություն էր արել, ինչպես նաև 2022 թ. ընթացքում գողություններ էր արել Արշակունյաց պողոտայի առևտրի կենտրոնից:
Կատարվում է նախաքննություն: