
Չեմպիոնների լիգա. Կկայանան «Բրյուգե»-«Բենֆիկա», «Բորուսիա»-«Չելսի» հանդիպումները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում կկայանա ևս երկու հանդիպում: «Բրյուգե»-ն սեփական հարկի տակ կընդունի «Բենֆիկա»-ին:
Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ն էլ կխաղա անգլիական «Չելսի»-ի հետ:
Երկու հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի շրջանակներում կայացած խաղերում «Միլան»-ը նվազագույն հաշվով հաղթել էր «Տոտենհեմ»-ին, «Բավարիա»-ն` ՊՍԺ-ին: