![](/banners/BeFunky-design.jpg)
Հռոմի պապը ցանկանում է հանդիպում ունենալ Պուտինի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/1104178.jpg)
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կցանկանար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Եվրոպայում Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայության խաղաղ կարգավորման իր պլանը:
Այդ մասին «РИА Новости»-ին ասել է Հնահավատների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը, որը նամակագրություն է պահպանում Հռոմի պապի հետ։ «Հռոմի պապը Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայության խաղաղ կարգավորման առաջարկի պլան ունի, և նա հաստատել է Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցելու իր ցանկությունը, Մոսկվա գալու իր պատրաստակամությունը», – ասել է Սևաստյանովը։
Նա նաև մեջբերել Է քահանայապետի նամակից մի հատված. «Ինչպես կցանկանայի մեկնել Մոսկվա և Պուտինի հետ խոսել Եվրոպայում խաղաղ կարգավորման պլանի մասին»: