Տոյվո Կլաարը պատմական է որակել Հայաստանի ԱԳ նախարարի այցը Թուրքիա և երկու երկրների հարաբերություններում նոր զարգացումների հույս հայտնել
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը պատմական է որակել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա:
«Կարիքի մեջ գտնվող հարևանին աջակցելու՝ Հայաստանի որոշումից հետո սա պատմական այց է: Հուսով ենք, որ սա Թուրքիա-Հայաստան հարաբերություններում սպասվող զարգացումների լավ նախանշան է», – «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Տոյվո Կլաարը:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը կից ներկայացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի գրառումը, որում հաղորդվում է, որ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին կմեկնի Թուրքիա, որտեղ հանդիպում կունենա այդ երկրի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, ինչից հետո Ադըյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող հայ փրկարարների հետ: