
Չեմպիոնների լիգա. «Միլան»-ը հաղթեց «Տոտենհեմ»-ին, «Բավարիա»-ն` ՊՍԺ-ին

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան երկու հանդիպումներ` ՊՍԺ-«Բավարիա», «Միլան»-«Տոտենհեմ»:
Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կայացած խաղում ՊՍԺ-ն, հյուրընկալելով Մյունխենի «Բավարիա»-ին, զիջեց նվազագույն հաշվով: «Բավարիա»-ի կազմում միակ գնդակը 53-րդ րոպեին խփեց Կինգսլի Կոմանը:
Օրվա մյուս խաղում «Միլան»-ը տանն ընդունեց Լոնդոնի «Տոտենհեմ»-ին: Իտալական ակումբը հաղթանակի հասավ 1:0 հաշվով: «Միլան»-ի հաղթական գնդակը խաղի 7-ր րոպեին խփեց Բրահիմ Դիասը:
Թիմերի պատասխան հանդիպումները կկայանան մարտի 9-ին: