![](/banners/BeFunky-design.jpg)
Օլեգ Կ.-ն հայտնաբերվել է օդանավակայանում
![](https://168.am/wp-content/uploads/2022/06/Zvartnoc1.jpg)
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 13-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Մասիսի բաժին է տեղափոխվել Օլեգ Կ.-ն, որը 2022 թ. փետրվարի 15-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է Մասիսի քննչական բաժին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: