Շախմատիստները հավաք են անցկացնում Ծաղկաձորում
Հայաստանի շախմատի ընտրանու անդամները Ծաղկաձորում հավաք են անցկացնում:
Հայաստանի առաջատար շախմատիստները փետրվարի 13-ից 26-ը ուսումնամարզական հավաք են անցկացնում Արզնի առողջարանում: Հավաքի մասնակիցներն են Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը Հայաստանը կունենա 13 մասնակից: Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար կպայքարեն Եվրոպայի գործող փոխչեմպիոն Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաև Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ալեքս Սահակյանը, Արմեն Բարսեղյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էմին Օհանյանը, Վահե Դանիելյանը և Սարգիս Մանուկյանը:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը կմեկնարկի մարտի 3-ին և կեզրափակվի մարտի 13-ին: Այն կկայանա Սերբիայի Վրնյաչկա քաղաքում: