Հայաստանում չեղարկված ՀԱՊԿ զորավարժությունները կանցկացվեն Ղրղզստանում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ուժերի «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները, որոնք ի զկբանե պլանավորված էին անցկացնել Հայաստանում, կանցկացվեն Ղրղզստանում։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

«Ղրղզստանի Հանրապետության տարածքում նախատեսվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխախտ եղբայրություն» համատեղ զորավարժության անցկացում, որի ընթացքում կմշակվեն ճգնաժամային գոտում հետկոնֆլիկտային կարգավորման խնդիրները, խաղաղապահ գործողությունները», – ասել է նա:

Ավելի վաղ, Հայաստանը որոշում էր կայացրել զորավարժություններ չանցկացնել երկրի տարածքում՝ այդ որոշումը հիմնավորելով երկրի սահմաններին ստեղծված իրավիճակով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728