Բաժիններ՝

ՀԱՊԿ-ը հնարավոր է համարում, որ Իրանը կպատասխանի Սպահանում ռազմական օբյեկտների վրա ԱԹՍ-ներով գրոհին

Իրանական Սպահանում հունվարի վերջին տեղի ունեցած անօդաչուների հարձակումը ռազմական օբյեկտների վրա կհրահրի Իրանի պատասխան գործողությունները, ինչը կնպաստի տարածաշրջանում լարվածության աճին: Նման հայտարարություն է արել ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։ «Այս տարվա հունվարի վերջին հասցված հարվածները, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, ինչպես նաև դիվերսիաները Իրանի ռազմական և ենթակառուցվածքային օբյեկտներում, ամենայն հավանականությամբ, կհրահրեն Իրանի պատասխան գործողությունները, ինչը կարող է նպաստել տարածաշրջանում լարվածության աճին», – ասել է Սիդորովը երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում։

Հունվարի 28-ին հարձակում է կատարվել Իրանի Սպահան նահանգում տեղակայված պաշտպանական ձեռնարկություններից մեկի վրա։ Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարության հայտարարության համաձայն՝ անօդաչու թռչող սարքերի գրոհը հաջողվել Է կասեցնել պաշտպանական համակարգերով, ոչ ոք չի տուժել, օբյեկտին հասցված վնասներն աննշան են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728