Բաժիններ՝

«Ինտեր»-ը և «Սամպդորիա»-ն ոչ-ոքի խաղացին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցեց «Սամպդորիա»-ի հետ:

Առաջին կեսում «Ինտեր»-ը տարածքային առավելություն ուներ և տիրում էր նախաձեռնությանը, սակայն միլանյան ակումբին այդպես էլ չէր հաջողվում օգտագործել իր հնարավորությունները: «Սամպդորիա»-ն հստակ էր գործում պաշտպանությունում: Երկրորդ կեսում ևս «Ինտեր»-ը մի շարք պահեր ունի մրցակցի դարպասը գրավելու համար, բայց «Սամպդորիա»-ն դարպասապահը փայլուն խաղ ցույց տվեց՝ մի քանի դրվագներում փրկելով իր թիմին վերահաս գոլից:

Ի վերջո, հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում երկրորդն է և ունի 44 միավոր: 3-րդ տեղում ընթացող «Ատալանտա»-ն 41 միավոր է հավաքել, իսկ առաջատարը 59 միավորով «Նապոլի»-ն է

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728