Թագուհի Թովմասյանը Գեղամ Ստեփանյանի և Արտակ Բեգլարյանի հետ քննարկել է Արցախում հումանիտար աղետի հաղթահարման հնարավոր ուղիները

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Խորհրդարանում հյուրընկալել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների ներկա և նախկին պաշտպաններ Գեղամ Ստեփանյանին և Արտակ Բեգլարյանին:

«Հանդիպման ժամանակ քննարկել ենք Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած
հումանիտար աղետի հաղթահարման հնարավոր ուղիները, արցախահայության իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր:

Մշտապես կանգնած եմ Արցախի և մեր հայրենակիցների կողքին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թովմասյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728