Բաժիններ՝

Ճապոնիայի կղզիների թիվը վերահաշվարկի արդյունքում կրկնապատկվել է՝ հասնելով 14.125-ի

Ճապոնիայի կառավարությունը տեղական ջրատարածքի՝ 35 տարվա ընթացքում կատարված առաջին ուսումնասիրության արդյունքում կրկնապատկել է երկրին պատկանող կղզիների թիվը՝ 6 852-ից հասցնելով մինչև 14 125-ի:

Հետազոտությունը կատարվել է Ճապոնիայի քարտեզի էլեկտրոնային տարբերակի ավտոմատացված ուսումնասիրության հիման վրա, որն իշխանությունների կողմից հաստատվել է 2022 թվականին։

Ստացված տվյալները համեմատվել են անցյալում կատարված օդալուսանկարների հետ՝ բացառելու ձեռակերտ օբյեկտները: Վերջնական ցուցակում ընդգրկված են կղզիներ, որոնց շրջագիծը գերազանցել է 100 մետրը։

Ըստ Kyodo գործակալության տվյալների՝ կղզիների թվի կրկնապատկումը չի հանգեցնի Ճապոնիայի իշխանությունների կողմից երկրի տարածքային ջրերի սահմանների ընդլայնման հավակնությունների։ Սպասվում է, որ թարմացված վիճակագրական տվյալները կհրապարակվեն մարտ ամսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728