Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան ընդլայնել և վերակազմավորել Է իր բանակային ստորաբաժանումները

Հյուսիսային Կորեան, «նոր իրադրությանը» և կուսակցական գծին համապատասխան, փոխել է իր բանակի զորամասերի ռազմավարական ու մարտավարական առաքելությունը, ընդլայնել և վերակազմավորել է տարբեր տեսակի ստորաբաժանումներն ու զորատեսակները, հաղորդում է հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրական գործակալությունը:

«Կորեայի աշխատավորական մեծ կուսակցության՝ հզոր բանակ ստեղծելու նպատակաուղղվածության և գաղափարների իրականացման ընթացքում ընդլայնվել և վերակազմավորվել են Կորեայի ժողովրդական բանակի շատ զորամասեր՝ նոր իրադրությանը և պայմաններին համապատասխան, հանձնարարվել են կարևոր օպերատիվ-մարտական ​​առաջադրանքներ, ընդհանուր առմամբ, փոխվել Է բանակի զորամասերի ռազմավարական ու մարտավարական առաքելությունը», – ասվում Է հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրական գործակալության հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է նաև, որ բանակի զորամասերի համար սահմանվել են նոր զինվորական խորհրդանշաններ, որոնք արդեն ցուցադրվել են փետրվարի 8-ին բանակի հիմնադրման 75-ամյակի առթիվ անցկացված զորահանդեսում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728